Մխիթարյանը դարձավ 57-րդ երկրի ներկայացուցիչը, ով երբևէ տեղափոխվել է Ինտեր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Մխիթարյանը դարձել է 57-րդ երկրի ներկայացուցիչը (ներառյալ նաև Իտալիան), որը երբևէ համալրել է միլանյան ակումբի շարքերը։
Հատկանշական է, որ Մխիթարյանը, ամեն դեպքում, առաջին հայը չէ, ով հանդես է եկել «Ինտերի» կազմում։
Յուրի Ջորկաեֆը 1996-99 թթ. պաշտպանել է միլանյան ակումբի գույները, սակայն նա ներկայացնում էր Ֆրանսիան։
Նշենք, որ, իտալացիներին չհաշված, «Ինտերի» կազմում ամենաշատը հանդես են եկել արգենտինացի ֆուտբոլիստները` 51։
Արգենտինացիներին հաջորդում են Բրազիլիայի և Ուրուգվայի ներկայացուցիչները, որոնք «Ինտերի» կազմում ունեցել են համապատասխանաբար 41 և 24 ֆուտբոլիստներ։
Հավելենք, որ բոլոր տվյալները վերցված են Transfermarkt հեղինակավոր կայքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Յուրի Ջորկաեֆ, Ռոմա, տրանսֆերներ