Մի շարք մասնագետներ հավակնում են գլխավորել Նապոլին, եթե Սպալետին հեռանա զբաղեցրած պաշտոնից
Չնայած «Նապոլին» վերջերս 33 տարվա դադարից հետո դարձավ Ա սերիայի չեմպիոն, հնարավոր է, ակումբում մարզչական փոփոխություն տեղի ունենա։
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դժգոհ է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի` իր հանդեպ վերաբերմունքից։
Աղբյուրի փոխանցմամբ` 64-ամյա մասնագետին դուր չի եկել այն հանգամանքը, որ Դե Լաուրենտիսը պայմանագրի երկարաձգման մասին իրեն տեղեկացրել է էլեկտրոնային փոստի միջոցով։
Հաղորվդում է, որ Սպալետին կնախընտրեր անձամբ հանդիպել ակումբի ղեկավարի հետ, ում հետ կցանկանար քննարկեր նաև «Նապոլիի» հետագա քայլերն ու հեռանկարը։
Նշվում է, որ խնդիրը ոչ միայն կապված է Սպալետիի աշխատավարձի (64-ամյա մասնագետն էականորեն քիչ աշխատավարձ է ստանում, քան Ա սերիայի մյուս առաջատար ակումբների մարզիչները), այլև էթիկայի կանոնների հետ, ինչից էլ դժգոհ է վերջինս։
Կան տեղեկություններ, որ Դե Լաուրենտիսն սկսել է արդեն Սպալետիին փոխարինելու թեկնածուներ դիտարկել, որոնց թվում են Անտոնիո Կոնտեն, Վինչենցո Իտալիանոն («Ֆիորենտինա») և Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»)։
Հավելենք, որ Լուչիանո Սպալետին «Նապոլին» մարզում է 2021 թ. հուլիսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո-Սպալետի, Նապոլի, Ռոբերտո դե Ձերբի, Վինչենցո Իտալյանո