Մի շարք հանրահայտ ֆուտբոլիստներ սափրել են իրենց գլուխը (լուսանկար)
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես գիտեք, եվրոպական ողջ ֆուտբոլային աշխարհը գտնվում է կարանտինում, իսկ ֆուտբոլիստները փորձում են հաղթահարել կարանտինային ձանձրույթը՝ փորձելով մասնակցել մի շարք Challenge-ների։
Եթե մի քանի օր առաջ համացանցում արդիական էր #StayAtHome՝ #ՄնաՏանը Challenge-ը, որի շրջանակում հայտնի ֆուտբոլիստները տեսանյութ էին նկարահանում, ընթացքում մաքրում էին ձեռքերը, ապա զուգարանի թղթով խաղում էին 21՝ հորդորելով մարդկանց մնալ տանը։
Այժմ էլ համացանցում կարծես թե նոր Challenge է սկսվել։ Համաշխարհային աստղերը սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակում, որտեղ սափրված գլուխներով են։
Challenge-ին արդեն միացել են Ազար եղբայրները՝ Էդենը, Թորգանը, ինչպես նաև Կիլիանը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Անտոնի Մարսիալն ու Պոլ Պոգան, «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Անդեր Էրերան և Պրեսնել Կիմպեմբեն, ինչպես նաև «Արսենալի» եզրային պաշտպան Հեկտոր Բելերինը։