Մի շարք անվանի ֆուտբոլիստներ չեն ընգրկվելու Գերմանիայի հավաքականի հայտացուցակում
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն այսօր` մայիսի 16-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվելու են Եվրո-2024-ի հայտացուցակում։
Գերմանական ֆուտբոլին մոտ կանգնած աղբյուրներին հաջողվել է պարզել, որ մի շարք անվանի ֆուտբոլիստներ չեն ընգրկվելու «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում։
Այսպես, Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պելետենբետգը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ առաջիկա Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Մնունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին։
Աղբյուրի փոխանցմամբ` հայտացուցակում չեն ընգրկվելու նաև Տիմո Վերները («Տոտենհեմ»), Նիկլաս Զյուլեն («Բորուսիա Դորտմունդ), Յան-Նիկլաս Բեսթեն («Հայդենհայմ»)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոն բաց է թողնելու նաև Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մասթս Հումելսը։
Հավելենք, որ Յուլիան Նագելսմանի մամուլի ասուլսը Երևանի ժամանակով մեկնարկելու է 15:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն առաջիկա Եվրոպայի առաջնության տանտերն է։ «Բունդեսմանշաֆթը» մրցաշարի A խմբում մրցելու է Շոտլանդիայի, Շվեյցարիայի ու Հունգարիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Մաթս Հումելս, Յան-Նիկլաս Բեսթե, Յուլիան Նագելսման, Նիկոլաս Զյուլե, Սերժ Գնաբրի, Տիմո Վերներ