Բարսելոնան ու Չելսին, հնարավոր է, փոխանակում իրականացնեն
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը , ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբին հետաքրքրում է «Չելսիին» փոխանակում առաջարկելու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» իր շարքերում ցանկանում է տեսնել Ժորժինիոյին, ում գործարքում ակումբը պատրաստ է ներառել նաև Պյանիչին։
Նշվում է, որ «կապտանռնագույնների» մարզչական շտաբը Ժորժինիոյի մոտ տեսնում են այն նույն որակները, ինչ ունի Սերխիո Բուսկետսը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» անչափ շագրգռված է այս գործարքի կայացման համար, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կարծիք ունի այս մասին լոնդոնյան ակումբի ղեկավարությունը։
Ինչ վերաբերում է անձամբ բոսնիացի կիսապաշտպանին, ապա նա պատրաստ է լքել Կատալոնիայի մայրաքաղաքը։ 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է համլրել այնպիսի ակումբի շարքերը, որը պայքարում է տիտղոսների համար, իսկ նա կարևոր դերակատարում կունենա այնտեղ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է Պյանիչին վերադարձնել «Յուվենտուս»՝ նրա դիմաց ստանալով Ռոդրիգո Բենտանկուրին։
Հիշեցենք, որ «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում են փոխանակում իրակացրել․ Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Արթուր Մելոն՝ «Յուվենտուս»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր, Բարսելոնա, Ժորժինիո, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Չելսի, Ռոդրիգո Բենտանկուր, տրանսֆերներ