Աղբյուր․ «Վարդան Մինասյանն աշխատանքի կանցնի արտասահմանում»
Ինչպես տեղեկացնում է Kazfootball.kz-ը, Հայաստանի հավաքականի, «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավանական է՝ աշխատանքի կանցնի արտասահմանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Տարազ» ակումբը Վարդան Մինասյանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։
Հաղորդվում է, որ Մինասյանից բացի, «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում են նաև սերբ մասնագետ Միլոշ Կրուշիչն ու մոլդովացի Ադրիան Սոսնովսկին։
Հավելենք, որ «Տարազը» Ղազախստանի 2020 թվականի մրցաշրջանի արյուքներով զբաղցրել է 8-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ 47-ամյա հայազգի մասնագետը ղազախական ակումբ մարզելու փորձ արդեն ունի, քանի որ 2014-2015 թթ․ գլխավորել է «Տոբոլը»։ 2014 թվականի առանջության շրջանակում «Տոբոլը» Մինասյանի գլխավորությամբ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Վարդան Մինասյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիան», որտեղից հեռացել է 2020 թվականի հուլիսին։ Մինասյանի գլխավորությամբ երևանյան ակումբը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։
# Արարատ-Արմենիա, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի առաջնություն, Վարդան Մինասյան, Տարազ, Տոբոլ