Միկել Արտետան կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։
Լոնդոնյան ակումբը հաստատել է, որ ակումբի մարզաբազան այսօր փակվել է, իսկ ովքեր վերջին օրերին շփվել են Արտետայի հետ, մեկուսացվել են։
«Արսենալի» ողջ առաջին թիմը, մարզչական շտաբը, ինչպես նաև ակումբի աշխատակիցների մեծ մասը կտեղափոխվեն կարանտին։
«Արսենալը» հուսով է, որ այն աշխատակիցները, ովքեր վերջին շրջանում սերտ շփում չեն ունեցել իսպանացի մասնագետի հետ, առաջիկա օրերին կվերադառնան աշխատանքի։
Ակումբի բոլոր մարզաբազաներում ախտահանման և քիմմաքրման աշխատանքներ կիրականացվեն։
«Շատ հիասթափված եմ, սակայն որոշեցի կորոնավիրուսի թեստ հանձնել այն բանից հետո, երբ ինձ վատ զգացի։ Ցավոք, թեստը դրական էր»,- հավելել է Արտետան։
«Զինագործների» հայտարարության մեջ նշվում է նաև, որ ակումբի հաջորդ մի քանի հանդիպումները կհետաձգվեն։
# Արսենալ, կորոնավիրուս, Միկել Արտետա