Միկել Արտետան կողմնորոշվել է առաջին տրանսֆերի հարցում
Ըստ Sky Sports-ի՝ «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան ակումբի ղեկավարությանը խնդրել է ձմեռային պատուհանին գնել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին։
Բելգիացին լինելու է «Արսենալի» գլխավոր նպատակը ձմեռային պատուհանի ընթացքում։ Նշվում է, որ «զինագործները» ցանկանում են օգտվել այն փաստից, որ Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ամռանը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է 32-ամյա հարձակվողի համար վճարել 10 մլն եվրո։
# Արսենալ, Դրիս Մերտենս, Միկել Արտետա