Երկու հայ ֆուտբոլիստներ Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մարտի 24-31-ը Հունգարիայում և Սլովենիայում մասնակցելու են Եվրոպայի երտասարդական առաջնության խմբային փուլին։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 6-ը։
Հատկանշական է, որ Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրվել են նաև երկու հայազգի ֆուբտոլիստներ՝ «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Մոսկվայի ԲԿՄԱ-ի եզրային պաշտպան/կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Ամբողջ հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահներ – Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»), Դենիս Ադամով («Սոչի»), Իվան Լոմաև («Կռիլյա Սովետով)
Պաշտպաններ – Իգոր Դիվեև, Նաիր Տիկնիզյան (երկուսն էլ ՝ ԲԿՄԱ,), Ռոման Եվգենիև («Դինամո Մոսկվա»), Նիկիտա Կալուգին («Նեֆտեխիմիկ»), Պավել Մասլով («Սպարտակ»), Արտյոմ Գոլուբև («Ուֆա»), Դանիլ Կրուգովոյ («Զենիթ»)
Կիսապաշտպաններ – Դանիիլ Լեսովոյ, Արսեն Զախարյան (երկուսն էլ`«Դինամո Մոսկվա»), Դանիիլ Ուտկին, Մագոմեդ- Շապի Սուլեյմանով (երկուսն էլ` «Կրասնոդար»), Իվան Օբլյակով, Կոնստանտին Կուչաև (երկուսն էլ `ԲԿՄԱ), Ալեքսանդր Լոմովիցկի («Արսենալ Տուլա»), Նայիլ Ումյարով («Սպարտակ»), Դանիլ Գլեբով («Ռոստով»), Դանիիլ Կուլիկով («Լոկոմոտիվ»)
Հարձակվողներ Վյաչեսլավ Գրուլև («Դինամո»), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Դենիս Մակարով («Ռուբին»):
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, ԲԿՄԱ, Դանիլ Լեսովոյ, Դանիլ Ուտկին, Դենիս Մակարով, Դինամո Մոսկվա, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքական, Ռուսաստանի ֆուտբոլային միություն, Ֆյոդոր Չալով