«Միլիարդ ֆունտանոց անհաջողակներ». Քարագերը` Ման. Յունայթեդի մասին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Հանդիպումից հետո «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ջեյմի Քարագերը, ով այժմ, որպես ֆուտբոլային փորձագետ, աշխատում է CBS հեռուստաընկերությունում, X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարոլ` ծաղրելով «Մանչեսթեր Յունայթեդին».
«Միլիարդ ֆունտանոց անհաջողակներ»,- գրել է Քարագերը։
Հավելենք, որ «Չելսին» «կարմիր սատաների» դեմ խաղում երկու գոլ խփեց 90+10-րդ և 90+11-րդ րոպեներին ու 2-3-ից հաշիվը դարձրեց 4:3` անելով ֆանտաստիկ comeback։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, Ջեյմի Կարագեր