«Միլանի» ֆուտբոլիստը ձախողել է բուժզննումը և չի տեղափոխվել գերմանական ակումբ
«Միլանի» վինգեր Նոա Օկաֆորի տեղափոխությունը «Լայպցիգ» չի կայացել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` շվեյցարացի եզրային հարձակվողը ձախողել է բուժզննումը։ Գերմանական ակումբի բուժանձնակազմը չի հաստատել նրա` 24 ժամ առաջ անցած բուժզննման արդյունքները։
«Ցլերը» ստիպված են եղել ավարտին չհասցնել գործարքը։ 24-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Իտալիա։
Հիշեցնենք, որ «Լայցպիգը» մինչև 2025 թ. հունիսի 30-ը պետք է վարձակալեր Օկաֆորին։ Ակումբն ունենալու էր նաև 25-28 միլիոն եվրոյով վինգերի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն։
Օկաֆորը «Միլան» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 52 խաղում խփել 7 գոլ, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լայպցիգ, Միլան, Նոա Օկաֆոր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո