Պիոլի․ «Զլատանը ներողություն խնդրեց․ այդպես վարվում են մեծագույն չեմպիոնները»
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է արտահայտել Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտության մասին (1:2):
«Ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպման երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստացավ՝ մրցակցի գրոհը կասեցնելու համար և հեռացվեց խաղադաշտից։
Առաջին դեղինը 39-ամյա ֆուտբոլիստը ստացել էր դեռևս առաջին խաղակեսում՝ Ռոմելու Լուկակուի հետ ընդհարման համար։
«Զլատանը ներողություն խնդրեց․ այդպես վարվում են մեծագույն չեմպիոնները։ Նա հայտնվեց սեփական ցանկությունների թակարդում։
Հեշտ չէր գործել՝ ունենալով մեկ ֆուտբոլիստի պակաս։ Մյուս կողմից «Ինտերը» շատ մեծ ճնշում էր գործադրում։
Մենք վճարեցինք վերջին կես ժամվա մեր սխալների համար և չկարողացանք արդյունքի հասնել։ Այդպես չպետք է լիներ, սակայն ունենք այն, ինչ ունենք։
Բոլորս մեծ ափսոսանք ենք զգում, քանզի լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը»,- 55-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Զլատանը, ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր խաղերը միասին վորցրած, մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Ռոմելու-Լուկակու, Ստեֆանո Պիոլի