Միլանը 2007 թ. ի վեր լավագույն արդյունքն է գրանցել Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ռոսոներիներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Միլանյան ակումբը 2007 թ. ի վեր առաջին անգամ հանդես կգա «ականջավոր» գավաթի կիսաեզրափակիչում։
Այդ ժամանակ «Միլանը» կիսաեզրափակիչում ընդհանուր դիմակայությունում 5:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հետագայում «կարմրասևերը» եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեցին նաև «Լիվերպուլին» ու պատմության ընթացքում 7-րդ անգամ տիրացան բաղձալի գավաթին։
Նշենք, որ ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում «Միլանը» մրցելու է «Ինտեր» – «Բենֆիկա» դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել են 2:0։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Նապոլի, Չեմպիոնների-լիգա