Միլանը վերգտնում է իրեն` կամային հաղթանակ տոնելով ՊՍԺ-ի նկատմամբ 🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Միլանը» F խմբի շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Անչափ հետաքրքիր և դինամիկ պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։
Խաղի հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացեց փարիզյան ակումբի կենտրոնական պաշտպան Միլան Շկիրնյարը, սակայն 12-րդ և 50-րդ րոպեներին համապատասխանաբար Ռաֆայել Լեաուի ու Օլիվիե Ժիրուի խփած գոլերի շնորհիվ Ստեֆանո Պիոլիի թիմը հաղթանակ կորզեց։
F խմբում կայացել է ևս մեկ խաղ.
«Բորուսիա Դորտմունդ» 2:0 «Նյուքասլ»
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- «Բորուսիա Դորտմունդ» – 7 միավոր
- ՊՍԺ – 6
- «Միլան» – 5
- «Նյուքասլ» – 4
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Միլան Շկրինյար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռաֆայել Լեաու, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու