Միլանը սահմանել է Թեո Էրնանդեսի հրաժարագինը
«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն X-ի միկրոբլոգում գրում է, որ «ռոսոներիները» սահմանել են ֆրանսիացի լատերալի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70-80 մլն եվրո։
Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բավարիան», որը փոխարինող է փնտրում Ալֆոնսո Դևիսի համար։
Սպասվում է, որ կանադացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից և կտեղափոխվի «Ռեալ Մադրիդի», որն արդեն անձնական պայմանագրի հարցում սկզբունքային համաձայնության է հասել նրա հետ։
Get Italian Football News-ն հայտնում է, որ Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։
Հավելենք, որ Թեո Էրնանդեսը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 200 խաղում դառնալով 28 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Թեո-Էրնանդես, Միլան, ՊՍԺ, տրանսֆերներ