Միլանը հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով

Միլանը հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով

15/05/2020 - 11:19

«Միլանը» հետաքրքրված է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը։

«Միլանի» հետաքրքրության շրջանակում են հայտնվել ՊՍԺ-ի պաշտպան Լայվին Կուրզավան և «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան։

Մի շարք թեկնածություններ էլ առաջարակվել են ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և ակումբի հավանական նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի կողմից։

Իտալացի մասնագետին հետաքրքրում է «Լիոնի» 19-ամյա կիսապաշտպան Պիեր Կալուլուն, իսկ գերմանացի մասնագետը խորհուրդ է տալիս հետևել ՊՍԺ-ի 17-ամյա պաշտպան Նյանզու Կուասիի խաղին։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023