«Միլանը» համառ ու գոլառատ պայքարում հաղթեց «Տորինոյին»` վերադառնալով երկրորդ տեղ 🎥
«Միլանը» համառ ու գոլառատ պայքարում հաղթեց «Տորինոյին»` վերադառնալով երկրորդ տեղ 🎥
21/03/2026 - 23:52

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

«Ռոսոներիից» մեկական գոլ խփեցին Ստրահինյա Պավլովիչը, Ադրիեն Ռաբիոն ու Յուսուֆ Ֆոֆանան, թուրինյան ակումբից աչքի ընկան Ջովանի Սիմեոնեն և Նիկոլա Վլաշիչը։

Միլանյան գրանդը 63 միավորով վերադարձավ երկրորդ տեղ։ Առաջատարը 68 միավորով «Ինտերն» է, որն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու մարտի 22-ին մրցակցի դաշտում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։

«Տորինոն» 33 միավորով 14-րդ տեղն է զբաղեցնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026