Մերսոնը` Չելսիի մասին. «Եթե նրանք գիրք լինեին, դուք այն ծովը կնետեիք` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է»

Մերսոնը` Չելսիի մասին. «Եթե նրանք գիրք լինեին, դուք այն ծովը կնետեիք` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է»

06/09/2023 - 13:36

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» թույլ կողմերի մասին.

«Եթե այն գիրք լիներ, որը դուք կարդում եք արձակուրդի օրերին, այն կնետեիք ծովը` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է։

Արտագնա խաղերում «Չելսին» ստիպված է լինելու շատ պաշտպանվել։

Նիկոլաս Ջեքսոնի և Ռահիմ Սթերլինգի արագությունն ու Էնցոյի հեռատեսությունը քաոս են ստեղծում մրցակցի համար, ինչպես դա եղավ «Վեսթ Հեմի» դեմ կայացած խաղում (1:3), սակայն ի՞նչ եղավ երկրորդում։ «Վեսթ Հեմը» գոլ խփեց և անցավ խորը պաշտպանության, իսկ «Չելսին» գոլ չէր խփի, եթե, նույնիսկ, խաղար մինչև հիմա։

Տիագո Սիլվան մինչ օրս շարունակում է մնալ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա 38 տարեկան է, սակայն պարտադիր չէ միշտ երիտասարդ լինել, երբեմն պետք է պատրաստի արտադրանք գնել: Բացառությամբ Բեն Չիլվելի, Սթերլինգի և Սիլվայի, ոչ ոք 25 տարեկանից բարձր չէ: Փորձի կարիք կա։

«Չելսիի» գրեթե բոլոր նորեկները 8 տարվա պայմանագիր ունեն, և ես չգիտեմ, թե այդ ամենն ինչի կհանգեցնի։ Միգուցե, դուք գիրքը հետ հանեք ծովից` տեսնելու համար, թե ինչպես է այն ավարտվում»,- նշել է «զինագործների» նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հավելենք, որ Փոլ Մերսոնն «Արսենալի» սան է եղել, որի կազմում հանդես է եկել 1985-1997 թթ.` անցկացրած 386 խաղում դառնալով 89 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023