Մերսիսայդյան դերբին վաղուց այսքան դրամատիկ չէր եղել🎥

Մերսիսայդյան դերբին վաղուց այսքան դրամատիկ չէր եղել🎥

17/10/2020 - 18:04

Հավաքականների խաղերով պայմանավորված եվրոպական ակումբային ֆուտբոլը երկու շաբաթով ընդմիջվել էր և այսօր՝ հոկտեմբերի 17-ին վերսկսվեց։

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որը բավականին հետաքրքիր ու դրամատիկ պայքարում անցավ։

Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց կողմերի խփած մեկական գոլով, ինչպես նաև Վիրջիլ վան Դեյկի ստացած վնասվածքով։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 3-րդ րոպեին Էնդրյու Ռոբերտսոնի կատարած փոխանցումից հետո Սադիո Մանեն գրավեց Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը։

https://twitter.com/anfieldbrvideos/status/1317429766765641728

Հանդիպման 11-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկը Պիկֆորդի հետ բախման պատճառով վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը՝ խաղադաշտում տեղը զիջելով Ջո Գոմեսին։

19-րդ րոպեին Կառլո Անչեոտիի սաները հավասարեցրին հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո Խամես Ռոդրիգեսի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մայքլ Քինը։

https://twitter.com/noobfcb/status/1317433357622530049

Բաց թողած գոլից հետո «Լիվերպուլը» նախաձեռնությունն իր ձեռքի տակ էր պահում, սակայն միայն 72-րդ րոպեին Մոհամեդ Սալահին ջանքերով խաղի հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։

https://twitter.com/FastGoal5/status/1317463659237572608

Թվում էր՝ «Լիվերպուլն» այդ գոլից հետո խաղը կհասցնի հաղթական ավարտի, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։

Նախ 81-րդ րոպեն ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկը Դոմենիկ Կալվերտ-Լյուինը գլխի հիանալի հարվածով հավասարեցրեց, իսկ 90-րդ րոպեին «կապույտները» մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ Ռիչարլիսոնը կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից։

https://twitter.com/GolinoEdits/status/1317458156377833473
https://twitter.com/lfc_insaneBR/status/1317464308146704386

Այդ դրվագից հետո Յուրգեն Կլոպի թիմը նետվեց առաջ՝ հաղթանակ կորզելու և 90+2-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի ջանքերի շնորհիվ հերթական անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խորհրդակցեց տեսակրկնապատկերների սենյակում աշխատող իր գործընկերների հետ՝ չեղարկելով գնդակը։ Այդ դրվագում Հենդեսրոնին փոխանցում կատարած Սադիո Մանեն, ըստ մրցավարի, գտնվում էր խաղից դուրս վիճակում։

Հանդիպումը, ի վերջո, ավարտվեց 2։2 հաշվով, ինչով էլ ընդհատվեց «Էվերտոնի» հաղթական մեկնարկը, որը հաղթել էր մեկնարկային բոլոր 4 խաղերում։ «Կապույտներն» այս խաղից հետո վաստակեցին 13 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերը» 10 միավորով 2-րդն է։

https://twitter.com/my_supersoccer/status/1317460959577866244
# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025