Մերինոն հերոսանում է` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Արսենալին» 🎥

Մերինոն հերոսանում է` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Արսենալին» 🎥

15/02/2025 - 18:50

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Քինգ Փաուեր» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։

Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ չէր կարողանում բացել հաշիվը, սակայն 81-րդ ու 87-րդ րոպեներին Միկել Մերինոյի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։

«Զինագործները» միավորների քանակը հասցրին 53-ի և երկրորդ տեղում են։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 57 միավոր, սակայն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և փետրվարի 16-ին կմրցի «Վուլվերհեմփթոնի» դեմ։ «Լեսթերը» 17 միավորով 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023