Հայտնի է, թե երբ Մեսսին կվերսկսի մարզումները ՊՍԺ-ի կազմում
Լեո Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իր արձակուրդն է վայելում հարազատ Ռոսարիո քաղաքում, բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա երեք հանդիպումները։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մարզումները կվերսկսի 2023 թ. հունվարի 3-ից։
Նման զարգացումների դեպքում Մեսսին բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» առաջիկա 3 հանդիպումները, որոնք կայանալու են համապատասխանաբար «Ստրասբուրի» (դեկտեմբերի 28, Լիգա 1, 16-րդ տուր), «Լանսի» (հունվարի 1, Լիգա 1, 17-րդ տուր) և «Շատուրի» դեմ (հունվարի 6, Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչ)։
Սպասվում է, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում դաշտ կկարողանա դուրս գալ միայն հունվարի 11-ին Լիգա 1-ի 18-րդ տուրում կայանալիք «Անժերի» դեմ կայանալիք տնային հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լիգա-1, Մունդիալ-2022, ՊՍԺ, Քաթար-2022