Մեսսի. «Շատ էի ցանկանում հաղթել»
ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին.
«Զարմանալի է, որ ամեն ինչ այսպես եղավ։
Շատ էի ցանկանում հաղթել և գիտեի, որ Աստված ինձ թույլ կտա անել դա։ Ունեի այդ զգացումը, իսկ այժմ եկեք վայելենք հաղթանակը։
Սա երկար սպասված գավաթ էր, և ահա այն այստեղ է։ Տեսեք, թե այն որքան գեղեցիկ է։ Մենք ստիպված էինք շատ բանի միջով անցնել, սակայն հասանք մեր նպատակին։
Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք վերադառնալու Արգենտինա։ Պատկերացնում եմ, թե ինչ խելագար մթնոլորտ է լինելու այնտեղ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Լեո Մեսսին ավարտված մունդիալի շրջանակում խփեց 7 գոլ` ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Քաթար-2022