Մեսսի. «Հարմարվում եմ ՊՍԺ-ին։ Երջանիկ եմ, որ գոլի հեղինակ դարձա»
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման 74-րդ րոպեին փարիզյան ակումբից աչքի ընկավ Լեո Մեսսին, ով ոչ միայն հաշիվը դարձրեց 2:0, այլև «Պարի Սեն-Ժերմենի» կազմում խփեց իր առաջին գոլը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.
««Մանչեսթեր Սիթին» հիանալի մրցակից է։ «Բրյուգեի» դեմ ոչ-ոքիից հետո (1:1) ՊՍԺ-ի համար շատ կարևոր էր հաղթել։ Երջանիկ եմ, որ գոլի հեղինակ դարձա։
Ես հարմարվում եմ ՊՍԺ-ին։ Նախորդ խաղերին չէի կարող մասնակցել. սա միայն իմ երկրորդ հանդիպումն էր այս մարզադաշտում։
Մենք` հարձակվողներս, որքան շատ հանդես գանքց միմյանց հետ, այքան ավելի ամուր կլինի մեր կապը։ Միասին պետք է առաջադիմենք, կատարելագործվենք և դաշտում թողնենք մեր լավագույն որակները»,- եզրափակել է Մեսսին, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ