Մեսսի. «Իրականացավ այն երազանքս, որին միշտ ձգտում էի»

Մեսսի. «Իրականացավ այն երազանքս, որին միշտ ձգտում էի»

03/01/2023 - 14:08

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում գրառում է կատարել` ամփոփելով 2022 թվականը.

«Տարին, որը ես երբեք չեմ մոռանա, ավարտվեց։ Վերջապես իրականացավ այն երազանքս, որին միշտ ձգտում էի։

Այդուհանդերձ, այդ հաջողությունը որևէ արժեք չէր ունենա, եթե ես այն չկիսեի հրաշալի և լավագույն ընտանիքի հետ, որը ես ունեմ։

Ես նաև ցանկանում եմ պահպանել բացառիկ հիշողություններ հանուն բոլոր նրանց, ովքեր հետևում և աջակցում են ինձ. այս «ճանապարհորդությունը» ձեզ հետ կիսելու հնարավորությունն անհավանական է։

Հասնել այնտեղ, որտեղ այսօր ես եմ, հնարավոր չէր լինի առանց իմ երկրի, Փարիզի, Բարսելոնայի և շատ այլ քաղաքների մարդկանց կողմից այս ամբողջ աջակցության։

Հուսով եմ` անցնող տարին նույնպես հրաշալի էր բոլորի համար։

Բոլորին մաղթում եմ առողջություն և ուժ՝ 2023 թվականին երջանիկ մնալու համար։ Բոլորին ամուր գրկում եմ»,- գրել է Մեսսին։

Հիշեցնենք, որ Մեսսին 2022 թ. Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023