Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Կոպա Ամերիկայի 1/4 եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Էկվադորի նկատմամբ` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Այդ հանդիպման վերջակետը դրել է Լեո Մեսսին` տուգանայինից կատարած ուղիղ հարվածով դառնալով հերթական գոլի հեղինակը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացի ֆուտբոլիսն իր կարեիրայի ընթացքում 58-րդ գոլը խփեց տուգանայինից իրացրած հարվածից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին այդ ցուցանիշով շրջանցեց «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ում ակտիվում 57 գոլ կա տուգանայինների իրացումից հետո։
Հավելենք, որ ընթացիկ Կոպա Ամերիկայի խաղարկությունում Լեո Մեսսին մինչ այս պահն անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական