Մեսսին հրաժեշտի երեկո է անցկացրել Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստների հետ

Մեսսին հրաժեշտի երեկո է անցկացրել Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստների հետ

08/08/2021 - 13:58

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր նախքին խաղընկերների հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին հրավիրել էր «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստներին, որոնց հետ մտերիմ ու ջերմ հարաբերություններ ունի։

Նշվում է, որ ընթրիքին ներկա են եղել Սերխիո Ագուերոն, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան, Ժերար Պիկեն։ Ֆուտբոլիստների հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց կանայք և երեխաները։

Աղբյուրը, սակայն, չի հայտնում` արդյո՞ք «Բարսելոնայի» այլ ֆուտբոլիստներ էլ են գնացել Մեսսիի հրաժեշտի երեկոյին, թե` ոչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին լքում է «Բարսելոնան». նա,ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023