Մեսսին, հանուն Բարսելոնա վերադառնալու, պատրաստ է էականորեն նվազեցնել աշխատավարձը
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ով որոշել է հեռանալ փարիզյան ակումբից, մտադիր է վերադառնալ «Բարաելոնա»։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը, հանուն կատալոնական ակումբ վերադառնալու, պատրաստ է երեք անգամ նվազեցնել աշխատավարձը։
Իրադարձությունների նման զարգացման դեպքում 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Մեսսիի` «բլաուգրանայի» շարքերը վերադառնալու հարցում կարևոր դերակատարություն է ստանձնել Արգենտինայի հավաքականում նրա նախկին խաղընկեր, մտերիմ ընկեր Սերխիո Ագուերոն, ով անում է ամեն ինչ, որպեսզի 35-ամյա ֆուտբոլիստը կրկին տեղափոխվի «Բարսելոնա»։
«Բարսելոնայի» ղեկավարությունն էլ, իր հերթին, վստահ է, որ, չնայած ֆինանսական խնդիրներին, կկարողանա պայմանագիր կնքել Մեսսիի հետ։
«Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կառուցել այնպիսի թիմ, որտեղ Մեսսին կունենա առանցքային դեր։
Նշվում է, որ եթե «Բարսելոնայի» ղեկավարները չկարողանան կարգավորել ֆինանսակա խնդիրները, ապա, մեծ հավանականությամբ, Մեսսին կարիերան կշարունակի կա՛մ ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կա՛մ էլ սաուդարաբական «Ալ Հիլալի» կազմում։
Հատկանշական է, որ մինչ օրս միայն «Ալ հիլալն» է պայմանագրի պաշտոնական առաջարկ կատարել Մեսսիին, որը պատրաստ է վերջինիս տարեկան 400 մլն եվրո աշխատավարձ վճարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, ՊՍԺ, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ