Մեսսին կոչով դիմել է երկրպագուներին
Իսպանական Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին կոչ է արել սոցցանցերում իր 200 միլիոն հետևորդներին օգնել համացանցային հարթակում հեղինակային իրավունքների պաշտպանության համար պայքարում։
Ինչպես գիտեք, անգլիական ակումբները ակցիա են իրականացնում համացանցում տարածված անօրինական գործունեության դեմ և դրա շրջանակներում մի քանի օր չեն օգտվի իրենց օգտահաշիվներից։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ակցիային միացած արգենտինացին Թվիթերի, Ֆեյսբուքի և Ինստագրամի իր հետևորդներին կոչ է անում պայքարել նաև մեծ տարածում ունեցող ռասիզմի դեմ։
Ինստագրամ սոցիալական ցանցում Մեսսին արդեն ունի 200 միլիոն հետևորդ և այս հարթակը նա օգտագործում է ֆուտբոլն ավելի լավը դարձնելու համար։
Միանալով ակցիային՝ մենք նույնպես կոչ ենք անում համընդհանուր հանդուրժողականության և օրինականության։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մեսսի