Մեսսին խոսել է հավաքականում իր ապագայի մասին
ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին խոսել է հավաքականում իր ապագայի մասին.
«Իհարկե, ես կցանկանայի կարիերաս ավարտել նման կերպ, ավելին չի կարելի խնդրել։ Երախտապարտ եմ Աստծուն ամեն ինչի համար։
Ի՞նչ է լինելու հետո։ Ես կարողացա հաղթել Կոպա Ամերիկան և դարձա աշխարհի չեմպիոն, և այս ամենը տեղի ունեցավ կարիերայիս վերջում։
Ո՛չ, ես չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս։ Ինձ դուր է գալիս լինել հավաքականում, լինել այս թիմի հետ։ Ես ցանկանում եմ աշխարհի չեմպիոնի կարգավիճակով խաղալ արգենտինական մարզաշապիկով»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հավելենք, որ 35-ամյա հարձակվողն ավարտված մունդիալի շրջանակում խփեց 7 գոլ` ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Քաթար-2022