Մեսսին լուսանկար է հրապարակել Նեյմարի ու Մբապեի հետ📸

Մեսսին լուսանկար է հրապարակել Նեյմարի ու Մբապեի հետ📸

29/09/2021 - 13:47

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Այդ հանդիպման հերոսներից մեկը դարձավ Լեո Մեսսին, ով 74-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Փարզիզի» շարքերը համալրելուց հետո հեղինակեց իր առաջին գնդակը։

Խաղից հետո Մեսսին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Կիլիան Մբապեի և Նեյմարի հետ։

Հատկանշական է, որ լուսանկարը 10 ժամում հավաքել է 10.7 մլն «լայք»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023