Մեսսին գլխավորում է «Ոսկե գնդակի» հավակնորդների` Goal.com-ի թարմացված ցանկը
Հեղինակավոր Goal.com կայքը յուրաքանչյուր ամիս թարմացնում է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։
Կոպա Ամերիկայի շրջանակում Արգենտինայի հավաքականի կազմում Լեո Մեսսիի ունեղած վառ մրցելույթներն անմասն չեն մնացել, և Goal.com-ը 34-ամյա ֆուտբոլիստին ներկա պահին համարում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը, ով նախորդ ամսվա համեմատ 5-րդ տեղից բարձրացել է 1-ին հորիզոնական։
Մեսսիին հաջորդում է «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով, նույնպես, նախորդ թարմացման համեմատ, երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքը։
Երրորդը «Չելսիի» ու Ֆրանսիանի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն է։ Կանտեն էլ, ընդհակառակը, առաջին տեղից իջել է երրորդ։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները.
4. Ռոմելու Լուկակու («Ինտեր», Բելգիա),
5. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա),
6.Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի, Բելգիա),
7. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա),
8. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի, Անգլիա),
9. Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ, Նորվեգիա),
10. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)։
# goal.com, Արգենտինայի հավաքական, Բավարիա, Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Լեհաստանի հավաքական, Լեո Մեսսի, Կևին դե Բրոյնե, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Ն'գոլո Կանտե, Նեյմար, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոմելու-Լուկակու, Ֆրանսիայի հավաքական