Մեսսիի պայմանագրում հատուկ կետ կա` կապված Արգենտինայի հավաքականի հետ
Համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ Լեո Մեսսիի ու ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագրում կա հատուկ կետ` կապված Արգենտինայի հավաքականին հետ։
Ինչպես տեղեկացնում է Tyc Sports-ի լրագրող Ռոյ Նեմերը, պայմանագրում նշվում է, որ Մեսսին առաջնահերթությունը տալու է Արգենտինայի հավաքականին, երբ խոսքը վերաբերի պաշտոնական հանդիպումներին։
Բացի դրանից, «ալբիսելեստեի» մարզչական անձնակազմի անդամներն ազատ մուտք ու ելք են ունենալու ՊՍԺ-ի մարզումային համալիրներ։
Հաղորդվում է նաև, որ այդ առաջնահերթությունը գործելու է նաև այն դեպքում, եթե որևէ վիճահարույց կամ սկանդալային իրադարձություն գրանցվի հավաքականի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Լեո Մեսսին պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ` փարիզյան ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ