Մեկ գնդակով երկու նապաստակ․ Քեյնը երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցում է «Արսենալի» դեմ։
Հանդիպման 45+1-րդ րոպեին «Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով միանգամից երկու հոբելյանական ցուցանիշ գրանցեց։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 27-ամյա հարձակվողն իր պրոֆեսիոնալ կարիերայի շրջանակում դարձավ 250-րդ գնդակը, իսկ «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում տանյին հանդիպումներում խփեց 100-րդ գոլը։
Քեյնը 202 անգամ գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի», 32 անգամ՝ Անգլիայի հավաքականի, 9 անգամ՝ «Միլլոուլի», 5 անգամ՝ «Լեյթոն Օրիենթի», 2 անգամ էլ՝ «Լեսթերի» կազմում։
# ԱՊԼ, Արսենալ, Հարի Քեյն, Տոտենհեմ