Մբապե. «ԱԱ-2022-ն իմ երազանքի մրցաշարն է»

Մբապե. «ԱԱ-2022-ն իմ երազանքի մրցաշարն է»

05/12/2022 - 11:47

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին` դուրս նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «եռագույնների» հարձակվող Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մունդիալի ժամանակ առաջին անգամ է մամուլի ասուլիս տվել.

«Գիտեմ` մարդկանց մոտ հարց է առաջացել, թե ինչու ես չէի մասնակցում ասուլիսներին։ Նախ և առաջ բոլոր ներկաներին ցանկանում եմ ասել` որևէ բան չունեմ լրագրողների, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց դեմ։

Ես պարզապես միշտ պետք է հարյուր տոկոսով կենտրոնացած լինեմ մրցաշարի վրա և էներգիա չվատնեմ այլ բաների վրա: Դրա համար ես հարցազրույցներ չէի տալիս։

Անկասկած` ԱԱ-2022-ն իմ կիքրն է. այն իմ երազանքների մրցաշարն է։ Մրցաշրջանի նախապատրաստական շրջանն այնպես եմ անկացրել, որ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեմ այս առաջնությանը։

Ցանկանում էի պատրաստ գալ, և մինչ այժմ ամեն ինչ լավ լավ է ընթանում, սակայն դեռևս հեռու ենք այն նպատակից, որը դրել ենք մեր առջև։ Նպատակը մեկն է` դառնալ չեմպիոն»,- 23-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հավելենք, որ ընթացիկ մունդիալի շրջանակում Մբապեն խփել է արդեն 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023