Մբապեն հերոսանում է` «Ռեալին» կամային հաղթանակ պարգևելով «Վիլյառեալի» դեմ խաղում 🎥

Մբապեն հերոսանում է` «Ռեալին» կամային հաղթանակ պարգևելով «Վիլյառեալի» դեմ խաղում 🎥

15/03/2025 - 23:21

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Ծանր պայքարում «արքայական» ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։

«Դեղին սուզանավը» 8-րդ րոպեի Խուան Ֆոյթի գոլի ջանքերով բացեց հաշիվը։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը շատ արագ հավասարեցրեց և առաջ անցավ հաշվի մեջ. 17-րդ ու 23-րդ րոպեներին աչքի ընկավ Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։

Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի և լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։ Նա զիջում է միայն 21 գոլ խփած «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։

Հանդիպման ընթացքում «Վիլյառեալը» ստեղծեց բազմաթիվ իրական գոլային պահեր և կարող էր փրկել հանդիպումը, սակայն հանդիպման հերոսներից դարձավ նաև «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Բելգիացին կատարեց 9 սեյվ։

Մադրիդյան գրանդը վաստակեց 60 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային» գերազանցում է 3 միավորով, սակայն կատալոնական ակումբը, մրցակցի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Վիլնառեալը» 44 միավորով 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023