Մբապեն հաղթանակ գոլ է խփել 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 15-րդ տուրում «Լիլը» «Պիեր Մորուա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Մարսելին»։
Տանտերերի հաղթական գոլը 10-րդ րոպեին խփեց Իթան Մբապեն։
18-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում երրորդ գոլն է խփել։ Նա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է։
«Լիլը» 29 միավորով չորրորդ տեղն է բարձրացել։ «Մարսելը» նույնքան միավորով երրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml