Մբապեն կարիերայի լավագույն ցուցանիշն է գրանցել
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Լորյանին»։
Հանդիպման հերոս դարձավ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց 2 գոլ և 3 գոլային փոխանցում գրանցեց։
Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, 23-ամյա հարձակվողը կարիերայում առաջին անգամ մեկ խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ` ցույց տալով լավագույն ցուցանիշը։
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 38 խաղում դարձել է 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ