Մբապեն գործի մեջ է! Ռեալը հաղթեց Բետիսին🎥

Մբապեն գործի մեջ է! Ռեալը հաղթեց Բետիսին🎥

02/09/2024 - 01:24

Իսպանական Լա լիգայի չորրորդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Բետիսի» դեմ։

«Արքայական» ակումբն առաջին կեսում ուներ առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացավ բացել հաշիվը։

Երկրորդ կեսում էլ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ և 67-րդ րոպեին, ի վերջո, բացեց հաշիվը. աչքի ընկավ թիմի նորեկ Կիլիան Մբապեն, որը Լա լիգայում խփեց առաջին գոլը։

75-րդ րոպեին Վինիսիուսը 11-մետրանոց վաստակեց, որի իրացումը զիջեց Մբապեին։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ և դրեց հանդիպման վերջակետը` 2:0։

«Ռեալը» վաստակեց 8 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջնության առաջատարը 12 միավորով «Բարսելոնան» է։ «Բետիսը» հավաքել է միայն 2 միավոր և 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023