Մբապեի ֆանտաստիկ պերֆորմանսը! «Ռեալը» փայլուն խաղով հաղթեց «Ման. Սիթիին» 🎥

Մբապեի ֆանտաստիկ պերֆորմանսը! «Ռեալը» փայլուն խաղով հաղթեց «Ման. Սիթիին» 🎥

20/02/2025 - 01:52

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում իսպանական գրանդը հաղթել էր 3:2 հաշվով։

Պատասխան խաղում «արքայական» ակումբը ոչ մի շանս չտվեց «քաղաքաբնակներին» և հաղթեց 3:1 հաշվով։

Հանդիպման հերոսը Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն էր, որը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` ձևակերպելով հեթ-տրիկ։

«Սիթիի» հեղինակության գոլը 90+4-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Նիկո Գոնսալեսը։

Այսպիսով, «Ռեալն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:3 հաշվով և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, որտեղ նրա հավանական մրցակիցներն են «Ատլետիկո Մադրիդն» ու Գերմանիայի չեմպիոն «Բայերը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023