Մաքթոմինեյը ճախրում է! «Նապոլիին» անչափ կարևոր հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ 🎥
Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» սեփական դաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։
Տանտերերն առաջին խաղակեսում երկու իրական գոլային պահ ստեղծեցին, որոնք էլ դարպասի գրավման վերածեցին և հաղթեցին 2:0 հաշվով։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից կրկին փայլեց Սքոթ Մաքթոմինեյը, որը դուբլ գրանցեց։ Շոտլանդացի կիսապաշտպանը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։
«Նապոլին» վաստակեց 74 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը», որն այս տուրում պարտվել է «Ռոմային», 71 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ «Տորինոն» 43 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից