Մարտին Բրեյթվեյթը շուտով կփոխի ակումբային գրանցումը
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեթյվեյթը կարիերան կշարունակի «Էսպանյոլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դանիացի ֆուտբոլիստն այս պահին բուժզննում է անցնում «թութակների» համար։
Հաղորդվում է, որ Բրեյթվեյթը «Էսպանյոլի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ գործարքը պաշտոնապես կկայանա այն ժամանակ, երբ 31-ամյա ֆուտբոլիստը խզի «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ կողմերը պայմաբագրի խզման հարցը կլուծեն սեպտեմբերի 1-ին` երեկոյան։
Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «բլաուգրանայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. փետրվարից` 58 խաղում դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էսպանյոլ, Մարտին Բրեյթվեյթ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո