Մարտինելի․ «Այդ վնասվածքը կոտրեց ինձ․ ես երկար եմ լացել»

Մարտինելի․ «Այդ վնասվածքը կոտրեց ինձ․ ես երկար եմ լացել»

09/01/2021 - 15:35

«Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելին խոսել է ծնկի վնասվածքի և դրա շուրջ իր ապրումների մասին, որը նա ստացել էր 2020 թվականի հունիսին։

«Գնդակն ընդունելիս, ես ցավ զգացի ծնկիս հատվածում, սակայն մարզումը չընդհատեցի։ Վերջում բժիշներին տեղյակ պահեցի ցավի մասին, ասացին որ հանգստանամ և հաջորդ օրը ցավի առկայության դեպքում իրենց հայտնեմ այդ մասին։

Հաջորդ օրը ցավ զգում էի, սակայն կարողանում էի քայլել։ Ինձ թվում էր, թե լուրջ վնասվածք չէ․ հետո ես զգացի այնպիսի ցավ, որ երբեք չէի զգացել։

Բժշկական զննությունից հետո ինձ հայտնեցին որ, վիրահատական միջամտության կարիք կա։ Այդ վնասավածքը կոտրեց ինձ․ ես երկար եմ լացել»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին 19-ամյա ֆուտբոլիստը մարզման ընթացքում ծնկի ծանր վնասվածք ստացավ, ինչի հետևանքով ստիպված եղավ բաց թողնել 136 օր։

։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023