Մարսելոյի որդին կրնկով ասիստ է կատարել «Ռեալի» Մ-19 թիմում նորամուտի խաղում 🎥
Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոյի որդին` Էնցո Ալվեսը, նորամուտն է նշել ակումբի Մ-19 տարեկանների թիմում։
15-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի պատանեկան առաջնություններից մեկի հերթական տուրում 78-րդ րոպեին փոխարինման է մտել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դերբիում և 83-րդ րոպեին կրնկով ասիստ կատարել խաղընկերոջը։ Այդ գոլը 1:0 հաշվով հաղթանակ է պարգևել «Ռեալին»։
Հանդիպմանը ներկա են եղել Մարսելոն, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, նրա որդին և օգնական Դավիդե Անչելոտին, «Ռեալի» տնօրեններից Սանտիագո Սոլարին։
Նշենք, որ Էնցո Ալվեսը ծնվել է Մադրիդում, 2017 թվականից «Ռեալի» համակարգում է և հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա Իսպանիայի ու Բրազիլիայի քաղաքացիություն ունի։ Պատանի ֆուտբոլիստը հրավիրվել է Իսպանիայի Մ-15, 16 ու 17 հավաքականներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
🎥 RESUMEN 🎥
— Cantera Real Madrid (@lafabricacrm) March 30, 2025
🆚 Juvenil A 1-0 At. Madrid pic.twitter.com/8KQq8SOiHw
# Ատլետիկո Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ Մ-19, Դավիդե Անչելոտի, Էնցո Ալվես, Կառլո Անչելոտի, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Ռեալ Մադրիդ Մ-19, Սանտիագո Սոլարի