Մարսելի fan-shop ներս մտողները ոտքերը մաքրում են Նեյմարի մարզաշապիկի վրա🎥
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, Լիգա 1-ի երկրորդ տուրի շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0։1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն ՊՍԺ-ին։
Երկու թիմերը համարվում են պատմական թշնամիները, ինչը հերթական անգամ ապացուցվեց թե՛ խաղի ընթացքում, թե՛ խաղից հետո։ Հանդիպման վերջնամասում լուրջ բախում սկսվեց երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի արդյունքում միանգամից 5 ֆուտբոլիստ պատժվեցին կարմիր քարտով, դե իսկ Նեյմարի և Ալվարո Գոնսալեսի սկանդալի մասին արդեն պատմել ենք․ բրազիլացի ֆուտբոլիստը Գոնսալեսին մեղադրում է իր հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։
Խաղից հետո «Մարսելի» պաշտոնական fan-shop ներս մտողներն իրենց ոտքերը մաքրում են Նեյմարի մարզաշապիկի վրա։ Այցելուներից մեկն այդ տեսարանը լուսանկարահանել է՝ հրապարակելով համացանցում։
# Ալվարո Գոնսալես, Լիգա-1, Նեյմար, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել