Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

11/01/2020 - 14:43

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ակումբը Facebook-ի պաշտոնական էջում կատարել հետևյալ գրառումը․

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:

Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:

Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ»:

Բրազիլիացի ֆուտբոլիստը վերջերս էր պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն չի հացրել որևէ հանդիպում անցկացնել «Արարատ-Արմենայի» կազմում։ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 63 խաղում կիսապաշտպանը խփել է 10 գոլ:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023