Մաստեր կլաս «սկուադրա աձուրայի» կողմից կամ ինչպես Իտալիան ծնկի բերեց Բելգիային

Մաստեր կլաս «սկուադրա աձուրայի» կողմից կամ ինչպես Իտալիան ծնկի բերեց Բելգիային

04/07/2021 - 17:56

Եվրո-2020-ի քիչ-քիչ մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մնացել է խաղարկել կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները։

Օրեր առաջ` հուլիսի 2-ին, 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով ծանրագույն պայքարում հաղթեց Բելգիային ու նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։

Այդ հանդիպումը վերջապես բացահայտեց, թե ինչու բելգիական ոսկե սերունդը, որից Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնի գեթ մեկ եզրափակիչ են ակնկալում, չի կարողանում իրագործել իր երազանքը։ Նրանց հիմնական ֆուտբոլիստների մի մասը ուղղակի պատրաստ չէ խաղադաշտում թողնել ամեն ինչ։ Այս իրողոթյունը էլ ավելի հստակ երևաց հենց իտալացիների դեմ խաղում, ովքեր պատրաստ էին մեռնել խաղադաշտում։


Կևին դե Բրոյնեն խաղում էր վնասվածքով, բայց միայն մեկ ինքնազոհությունը քիչ է։ Պարտությունը միշտ լավ ուսուցիչ է, բայց բելգիացենրը շատ վատ աշակերտ են․ նրանք այդպես էլ չհասկացան, որ որքան էլ կազմդ հոյակապ լինի, կա մեկ հարց, որը հիմքն է ցանկացած մեծ հաղթանակի, այն է ՝ ի՞նչ ես պատրաստ տալ հաղթանակի համար։

Բելգիան դեռ Պորտուգալայի դեմ խաղում (1:0) պետք է համոզվեր, որ պաշտպանողական ֆուտբոլը ցածր բլոկային դասավորությամբ իրենցը չէ, քանի որ նրանք չեն կարողանում այդպես պաշտպանվել, և առավել սպասելի էր, որ այս խաղում Ռոբերտո Մարտինեսի թիմը կդիմի պրեսինգի ըստ դիրքերի, որպեսզի իր ֆուտբոլը ստիպի խաղալ իտալացիներին։ Չնայած այս ամենին, եղավ հակառակը։
Իտալիան հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ հենց կազամակերպված ու լողացող հարձակման ֆուտբոլի շնորհիվ, որն սկսում էր թակարդ-պրեսինգից։ Եկեք հասկանանք, ինչպես դա արեց Ռոբերտո Մանչինիի թիմը։

Նախ «սկուադրա աձուրան» դիմում էր խելացի պրեսինգի․ նրանք բոլոր ֆուտբոլիստներին անհատական հսկում էին`թողնելով ազատ միայն Մենյեին, իսկ նա ամենավատը կարող էր պաշտպանությունից դուրս գալու լուծում գտնել։

Այդ պրեսինգ-թակարդը շատ արդյունավետ աշխատում էր։ Մենյեն բազմիցս սխալվում էր գնդակը առաջ փոխանցելիս։
Տեսեք` Մենյեին իտալացիները հատուկ ազատ են թողել և միայն գնդակը ստանալուց հետո է Լեոնարդո Սպինացոլան շարժվում նրա ուղղությամբ, ինչից հետո բելգիացին սխալ փոխանցում է կատարում։

Ռոբերտո Մանչինիի թիմը ունի մեկ նրբություն, որը շատ կարևոր է նրանց՝ 4-3-3 դասավորության համար․ այստեղ խնդրում ենք ուշադիր լինել, որովհետև մենք հիմա կբացահայտենք Իտալայի մարտավարության մեխը։

Իտալյաի հարձակման գլխավոր գործոնները եզրերն են։ Լեոնարդո Սպինացոլան գնդակով շարժվում է առաջ՝ թույլ տալով Լորենցո Ինսինյեին մտնել կիսաեզրային գոտի, իսկ հակառակ եզրում Ֆեդերիկո Կիեզան, ով փոխարինել էր Դոմենիկո Բերարդիին, մնում է իր եզրում, որպեսզի ազատ գոտի լինի Նիկոլո Բարելայի ներխուժման համար։ Ինչ վերաբերում է Չիրո Իմոբիլեն, ապա նա մնում է կենտրոնում, այսինքն ստացվում է, որ Իտալիայի հարձակմանն առաջին ալիքով մասնակցում են հինգ ֆուտբոլիստներ։

Տեսեք` այստեղ Սպինացոլայի և Ինսինյեի խաղարկումը.

Մի փոքր անց բացահայտվում է այդ հարձակվող հնգյակը։ Այստեղ Սպինացոլան և Կիեզան տարբեր կողմերում պատասխանատու են գրոհի լայնության համար, իսկ Ինսինեյն ու բարելան պատրաստ են ներխուժել կիսաեզրային գոտի։

Ընդհանուր առմամբ, Նիկոլո Բարելան նույն մարտավարությամբ է խաղացել է նաև «Ինտերում», և նման ճեղքումները նրա համար նորություն չեն։ Քանի որ Սպինացոլան բավական ագրեսիվ է խաղում, այսինքն, շատ է առաջևում խաղում, Բարելան մի փոքր ուշ է միանում գրոհին` թիկունքում բաց գոտիներ թողնելուց խուսափելու համար։ Այսինքն` բացի հարձակման հնգյակից, Բարելան հիմնականում ամենավերջում է միանում։

Մեկ օրրինակ ևս. Մարկո Վերատին գնդակը փոխանցում է աջ, և այնտեղ բոլորից ուշ գրոհին միանում է Բարելան.

Բարելայի ու Ինսինյեի այս ճեղքումների շնորհիվ էլ իտալացիները գրանցեցին իրենց երկու գոլերը։
Նախ Բարելան ներխուժեց և Իմոբիլեի հետ խաղարկեց գնդակը․ այստեղ առաջինը Բարելան է հակագրոհում, քանի որ մյուս խաղացողները մնացել են թիկունքում։ Գնդակի խաղարկումը լինում է Իմոբիլեի մասնակցությամբ, բայց Բարելայի ներխուժմանը Բելգիայի պաշտպանությունը պատրաստ չէր։ Վերատին օգտվում է Թոմաս Վերմալենի սխալից և տուգանային հրապարակում փոխանցումով գտնում է Բարելային, արդյուքնում իտալացիները հաշվի մեջ առաջ են անցնում։

Այսինքն` Նիկոլո Բարելայի ներխուժումը տվեց իր արդյուքը, ինչը տեղի ունեցավ հակառակ եզրում Սպինացոլայի և Ինսինյեի մասնակցությամբ, երբ «սկուդրա աձուրան» կրկնապատկեց հաշիվը։
Եզրային պաշտպանը մնում է հարձակման աջ կողմում, որպեսզի Մենյեին իր մոտ պահի, իսկ Յուրի Տիլեմանսը ստիպված պաշտպանվում է Ինսինյեի դեմ, ում Իտալիայի «10» համարը համգիստ շրջանցում է և գեղեցիկ հարվածով գրավում Տիբո Կուրտուայի դարպասը։

Այսինքն` «սկուադրա աձուրայի» երկու գոլերը, ինչպես վերևում նշեցինք, եղան իրենց մշակված մարտավարության շնորհիվ, ինչին, չգիտես ինչու, Բելգիան ոչ մի կերպ, պատրաստ չէր։
Այստեղ հատկանշական է նաև Բելգիայի ոչ ներդաշնակ ու համաչափ պրեսինգը։ Նման պասիվությունը պատիվ չի բերում Ռոբերտո Մարտինեսի թիմին։

Ահա տեսեք` սա իտալացիների երկրոդ գոլայի գրոհի սկիզբն է։ Կևին դե Բրոյնեն դիմում է պրեսինգի, բայց նրա թիմակիցներն ուշանում են։
Այստեղ սևով նշված են ուշացողները, ովքեր ամենակարևոր դիրքերը պետք է փակեին, իսկ դեղինով նշվածները ամենավտանգավոր ազատ ֆուտբոլիստները, որոնց շնորհիվ Իտալիայի գրոհը կարող էր զարգանալ և այդպես էլ եղավ։

Նման դեպքում թիմի ողջ կառուցվածքը մնում է կիսադիրքում, այսինք, ավելի լավ է ընդհանրապես չդիմել պրեսինգի, քան գնալ այդ քայլին, բայց չունենալ ներդաշնակություն ու ճշգրտություն։

Ահա այսպիսի բաց կենտրոն է մնում նման անհամաձայնության հետևանքով ու տարբեր հատվածներում ուղղակիորեն Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներն ուշանում են։

2-0, 2-1 հաշվի ժամանակ էլ Իտալիան գրոհում էր։ Ճիշտ է, «կարմիր սատանաներն» ունեին պահեր, բայց խաղային ռիթմը ամբողջովին իտալացիների ձեռքում էր։

Իտալայի ամենակարևոր գաղտնի զենքը Լեոնարդո Սպինացոլան է։ Նրա վնասվածքը անդառնալի կորուստ է «սկուադրա աձուրայի» համար։ Այսինքն` Ռոբերտո Մանչինին իր երկու զենքերից մեկից զրկվում է։
Սպինացոլային կարող է փոխարինել Էմերսոնը, բայց նա չունի առաջինի դինամիզմը և Ինսինյեի հետ փոխահամաձայնության փորձը։
Իտալիան, ի դեմս Սպինացոլայի, կորցրեց մարտավարության կարևոր տարրը, որը դոմինոյի սկզբունքով չի կարող չազդել ընդհանուր թիմի խաղի վրա։

Ամեն դեպքում, Ռոբերտո Մանչինին Բելգիայի դեմ խաղում իսկական մաստեր կլաս պատրաստել մրցակցի համար` նրան չտալով գրեթե որևէ շանս։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023