Ալեգրին կարիերան ԱՊԼ-ում շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի
«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, հնարավոր է, գլխավորի «Լիդսը», եթե «սիրամարգների» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան որոշի չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է The Boot Room Football-ը՝ հղում կատարելով The Times-ին, «Լիդսի» ղեկավարությունն արդեն կապվել է 55-ամյա մասնագետի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև առաջին բանակցությունները հաջող են անցել։
Հավելենք, որ Մարսելո Բիելսայի ու «Լիդսի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է «Լիդսին», ապա ակումբը, Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 28 խաղերից հետո, վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Մասիմիլանո Ալեգրին 2019 թվականից գործազուրկ է, երբ հեռացավ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիդս, Մասիմիլիանո-Ալեգրի, Մարսելո Բիելսա, Միլան, Յուվենտուս