Ման. Սիթին Ռայսի ձախողած գործարքը համեմատում է Կուկուրելիայի և Մագուայեր չկայացած տրանսֆերների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարից։
«Քաղաքաբնակները» գործարքի հարցում հրաժարվել են կրկնել «Արսենալի» ռեկորդային առաջարկը, որը եղել է 100+5 մլն ֆունտ։
ESPN-ը հաղորդում է, որ ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը բավական հանգիստ է և այս ձախողած գործարքը համեմատում է Մարկ Կուկուրելիայի, Կալիդու Կուլիբալիի, Ժորժինիոյի ու Հարի Մագուայերի չկայացած տրանսֆերների հետ։
Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներին «Ման. Սիթին» այդպես էլ չի կարողացել ձեռք բերել, սակայն ակումբի ղեկավարությունը համարում է, որ ճիշտ է վարվել, երբ հրաժարվել է իրականացնել նրանց տրանսֆերները` դրանց դիմաց չվճարելով նախատեսվածից շատ ավելի գումարներ։
Հավելենք, որ այժմ Դեկլան Ռայսը շատ մոտ է կարիերան «Արսենալի» կազմում շարունակելուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դեկլան-Ռայս, Ժորժինիո, Կալիդու Կուլիբալի, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Սիթի, Մարկ Կուկուրելիա, տրանսֆերներ