Ման. Սիթին չեմպիոնական ֆուտբոլ է ցուցադրում` ջախջախելով Արսենալին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիգադ» մարզադաշտում մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։
«Քաղաքաբնակները» պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրին` 4:1 հաշվով ջախջախելով «զինագործներին»։
Հանդիպման հերոս դարձավ Կևին դե Բրույնեն` իր անվան դիմաց գրանցելով երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։
Բելգիացի կիսապաշտպանն օգնեց աչքի ընկնել Ջոն Սթոունզին։
Մանկունյական ակումբի կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։
Նշենք, որ նորվեգացի ֆուտբոլիստը կատարեց նաև երկու գոլային փոխանցում։
Միկել Արտետայի թիմի միակ գոլը խփեց Ռոբ հոլդինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 73 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
«Արսենալը», 75 միավորով, շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն, «քաղաքաբնակները», մրցակցի համեմատ, երկու հանդիպում քիչ են անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Էրլինգ Հալանդ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա, Պեպ Գվարդիոլա, Ջոն Սթոունզ, Ռոբ Հոլդինգ