Ման. Սիթին կարող է հեռացվել  ԱՊԼ-ից, Անգլիայի գավաթից ու Լիգայի գավաթից

Ման. Սիթին կարող է հեռացվել ԱՊԼ-ից, Անգլիայի գավաթից ու Լիգայի գավաթից

20/09/2024 - 11:42

«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Անգլիայի ազգային գավաթներից ու Պրեմիեր լիգայից, գրում է The Telegraph-ը։

2023 թ. փետրվարին անգլիական Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-2018 թթ. ընթացքում թույլ թված ֆինանսական 115 խախտումներ թույլ տալու մեջ։ Այդ գործի հետ կապված լսումներն սկսվել են սեպտեմբերի 16-ին, որի վճիռը կայացվելու է նվազագույնը հաջորդ տարվա գարնանը։

Ըստ աղբյուրի` եթե «քաղաքաբնակները» մեղավոր ճանաչվեն, հավանական պատիժներից մեկն այն է, որ «Մանչեսթեր Սիթիից» կհանվի մեծ քանակի միավորներ, ինչի հետևանքով ակումբը դուրս կմնա Պրեմիեր լիգայից։

Պրեմիեր լիգայից դուրս մնալը կարող է հանգեցնել նաև նրան, որ ակուբը կհեռացվի նաև Անգլիայի գավաթի ու Լիգայի գավաթի խաղարկություններից։ Այդ հավանականությունը նշված է գավաթային մրցաշարերի կանոնադրությունում։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» մրցաշարերից որակազրկումը, ամենայն հավանականությամբ, ազդելու է նաև ակումբի` Չեմպիոնների լիգայում ու Աշխարհի ակումբային առաջնությունում մրցելույթների և արդյունքների վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե հաստատվի մանկունյական ակումբի մեղավորությունը, Պրեմիեր լիգայում «քաղաքայիններից» հանվելու է նվազագույնը 100 միավոր։ «Սիթին» դրա հետևանքով կզրվի վերոնշյալ ժամանակահատվածում նվաճած բոլոր 8 չեմպիոնական տիտղոսներից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023